Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ Նախագահ Սերժ Սարգսյանը շեշտադրում այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ պետություններն ադեկվատ չեն պատասխանում Ադրբեջանի կողմից հնչած հայտարարություններին: Ըստ քաղաքագետի` ՀԱՊԿ-ը կարող է ընդգծել, որ ոչ բոլորն են կիսում Ադրբեջանի մոտեցումները:

Հիշեցնենք, որ ՀՀ ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները:

Քաղաքագետն ասաց, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ միջազգային կառույցներում ոչ միշտ են իրականացնում այնպիսի քվեարկություն, որը համապատասխանում է կազմակերպության դիրքորոշմանը: «Միջազգային կազմակերպությունները` կապված ԼՂՀ խնդրի հետ, փորձում են պահպանել բալանսը հայտարարությունների մեջ, սակայն այդպիսի դիրքորոշումն Ադրբեջանում սխալ պատկերացում է ստեղծում իրականության մասին և Ադրբեջանը դիմում է ոչ ադեկվատ գործողությունների»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը և ավելացրեց, որ միջազգային կառույցներին ձեռնտու է այս թեկուզ փխրուն խաղաղությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել