Որքան էլ գեղեցիկ լինեն աշնանային տերևները, երբեմն դրանք իսկական գլխացավանք են դառնում, երբ անհրաժեշտ է լինում բակը մաքրել դրանցից։ Սակայն Ճապոնիայում հետաքրքիր լուծում են գտել՝ տերևների սեզոնային հեղեղը փոխակերպելով համեղ ու թեթև հյուրասիրության։ Ճապոնացիները թխկու տերևներից նրբահամ ու խրթխրթան ուտեստ են պատրաստում։
Այս համեղ ուտեստը, որը սկզիբ է առել Ճապոնիայի Օսկա շրջանում, Մինոհ բնակավայրում պատրաստման իր ձևի մեջ որոշակի առանձնահատկություն ունի։ Այստեղ պատրաստեուց առաջ թխկու տերևները մեկ տարի պահում են աղով տակառների մեջ։
Եթե ձեզ մոտ նույնպես ցանկություն առաջացավ պատրաստել այս համեղ խրթխրթան ուտեստից, ապա անհրաժեշտ է պարզապես մաքրել, չորացնել ու փոքր ինչ քաղցր խմորի մեջ թաթախելուց հետո տապակել տաքացրած բուսական յուղի մեջ։ 
Խմորի բաղադրությունը։ Հարել 1 ձու, ավելացնել 1 բաժակ սառը ջուր և թեթև խառնել 1 բաժակ մաղած ալյուրի հետ։

japanese-fried-maple-leaf-tempura-9japanese-fried-maple-leaf-tempura-12japanese-fried-maple-leaf-tempura-6japanese-fried-maple-leaf-tempura-8japanese-fried-maple-leaf-tempura-4japanese-fried-maple-leaf-tempura-10japanese-fried-maple-leaf-tempura-3japanese-fried-maple-leaf-tempura-2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել