Լրատվամիջոցներից մեկն այսօր լուր է հրապարակել, որ Դավթաշեն վարչական շրջանում “վանդալիզմ են իրականացրել” և տապալել Սասնա Ծռեր փողոցի հսկայական բարդին։
Նախ, բարդին կտրվել է ոչ թե “անհայտ վանդալների” կողմից, ինչպես ներկայացվում է, այլ համապատասխան մասնագետների կողմից՝ մասնագիտական եզրակացության հիման վրա։ Կտրվել է այն պարզ պատճառով, որ փտած արմատներով ծառը վտանգ էր ներկայացնում և ամեն պահի կարող էր ընկնել անցորդների վրա։ Եթե Աստված մի արասցե, նման դժբախտ պատահար լիներ, այսօր քննադատողները մեզ կմեղադրեին անփութության և անուշադրության մեջ։ 
Իհարկե, շնորհակալ ենք, որ հետևողական և ուշադիր եք կանաչ տարածքների պահպանման հարցում, սակայն պետք չէ փաստերը խեղաթյուրել և տեղի ունեցածը ներկայացնել որպես անօրինականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել