Արամ Հարությունյանի կենսագրությունը ինքնին հուշում է, որ նա չկայացած անսկզբունքային անձնավորություն է: Ժամանակին լինելով ՕԵկ անդամ` այս գործիչը անմիջապես լքեց հարազատ կուսակցությունը, երբ վերջինս դուրս եկավ կոալիցիայից` Կառավարությունում մնալու և իր պաշտոնը պահանելու համար: Մի խոսքով նախկին ՕԵԿ-ական, հետո արդեն ՀՀկ-ական գործիչը դարձավ Բնապահպանության նախարար, որի օրոք սկսվեցին բնության ավերման հետ կապված ամենաաղմկալի դեպքերը:
Խոսրովի արգելոցի հետ կապված սկանդալը, երբ հայտնաբերվել էին Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանության դեպքեր, բազմաթիվ հանքերի շահագործումը, որոնք լուրջ բնապահնական աղետների հիմք են դառել դրանց մոտակա բնակավայրերի բնակիչների համար և այլ բնապահպանության հետ կապված սուր խնդիրները ուղղակիորեն համընկնում են Արամ Հարությունյանի` Բնապահպանության նախարար եղած ժամանակահատվածի հետ:
Ավելի, Արամ Հարությունյանը, հայտնի լինելով որպես անսկզբունքային, հանուն պաշտոնի ու փողի ամեն ինչ ծախելու պատրաստ մեկը, իրեն թույլ էր տվել կոպտորեն վիրավորել ազատամարտիկի` Արմենիա հյուրանոցի հայտնի ակցիայի ժամանակ, երբ նրան առաջարկում էին խմել իր իսկ որոշումների արդյունքում ոչ պիտանի դարձած ջուրը:
Այժմ այս մարդը հանդիսանում է Կոտայքի մարզպետ, ինչը զարմանալի չէ այսօրվա իշխանություններիդ պեքում, եթե հաշվի առնենք, որ Սուրիկ Խաչատրյանն էլ Սյունիքի մարզպետն է: Եվ իր գործելաոճը, որը նա կիրառել է Բնապահպանության նախարար եղած տարիներին, ավերելով բնությունը, կիրառելու է նաև Կոտայքի մարզում, մարզը կարճ ժամանակահատվածում դարձնելով ամայի: 
Զարմանալի է. միթե այսօրվա իշխանությունների կադրային ռեզերվը այդքան թույլ է կամ նեխած, որ Արամ Հարությունյանի նման կերպարը պետք է դառնար Կոտայքի մարզպետ: Որքան ժամանակ է պետք հասկանալու համար, որ Լիսկաներն ու Բուլկի Արամները պատուհաս են տեղի բնակիչների գլխին, և նրանցից մարզերը ազատելը օրվա խնդիր է: 
Մի օր Արամ Հարությունյանը կլքի նաև ՀՀկ-ն ու կմտնի երրորդ կուսակցություն, եթե դրա խնդիրը առաջանա պաշտոնը պահելու համար, սակայն նման ճամբարափոխ ու մի քանիերես ունեցող դեմքերին այլևս որևէ այլ կուսակցությունում չեն հանդուրժի: Ինչպես ասում են մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա, իսկ Արամ Հարությունյանի անունը վաղուց է այդ առումով դուրս եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել