Գյումրիում երկրաշարժի հետևանքով դեռեւս անօթևան մնացած մոտ 450 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանի գնման վկայագրի (ԲՎԳ) տրամադրման միջոցով: Կառավարության որոշմամբ այդ նպատակով տրամադրվել է 1,5 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ծրագրի առաջին փուլում, առաջիկա վեց ամիսներին, վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Մյուս ընտանքիներին ԲԳՎ-ներ կհանձնվեն իրականացման երկրորդ փուլում` 2015-ին: Քաղաքաշինության նախարարը նշեց, որ այս տարբերակով այս ընտանքիների բնակարանային խնդրի լուծումը ավելի արագ կլինի եւ կնպաստի Գյումրիում անշարժ գույքի շուկայի կայացմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վկայագրեր տրամադրելուց հիմք է ընդունվել 1 քմ-ն 109 հազար դրամ շուկայական արժեքը: Բնակիչները նաեւ հնարավորություն կունենան ընտրություն կատարել ավելի թանկ կամ էժան բնակարաններ գնելու: Էժան գնելու դեպքում վկայագրում մնացած գումարը մնալու է բնակչին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել