Շրջապատումս գտնվող բազմաթիվ վարորդներ կփաստեն, որ երբ գալիս է երեկոն, Երևանում մեքենա վարելը նմանվում է Մարիո խաղին, քանի որ պետք է հաղթահարել բազմաթիվ բարդություններ: Նախ և առաջ Երևան քաղաքում` մանավանդ կենտրոնական փողոցներում, այնքան անհարմար են մոնտաժված լուսավորության սյուները, որ երրորդ գծում ընթացող մեքենաները չեն երևում, անցումներ անցնող մարդիկ ստվերներ են երևում, ու երբ, որ լրատվամիջոցներում հայտնվում են դեպքեր, որ հետիոտնը վթարի է ենթարկվել ամբողջովին վատ լուսավորւթյան պատճառն է, իսկ գիշերը ժամը 12-ից հետո քաղաքի լույսերը անջատելը որևէ մայրաքաղաքում հնարավոր չէ ականատես լինել:

Թերևս Երևանի քաղաքապետարանում ընկալումները այնպիսին են, որ մեր մայրաքաղաքը գյուղաքաղաք է և այստեղ ինչ էլ կատարվի մարդկանց ուշադրությունից հեռու կլինի:

Լուսավորությունը քաղաքի այցեքարտն է, դրանով է որ կանխվում են հանցագործությունների մի զգալի զանգվածը, երեկոյան վթարների մեծ մասը:

Լինելով մարզային ոչ մեծ քաղաքի բնակիչ, որպես վարորդ ավելի հարմարավետ եմ զգում ինձ այնտեղ քան Երևանում: Ու ես ունեմ բազում համախոհ վարորդներ:

Աբսուրդ է բայց փաստ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել