Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի մահվան մասին: Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի, ում մեկնաբանություններն ու զուգահեռներ անցկացնելու անվրեպ կարողությունը երկար է հիշվելու: Անվիճելի է, որ քաղաքական բանավիճային մշակույթը հանձին Դավիթ Հակոբյանի ստացավ նոր երանգ և հանդուրժողականության որակներ:
ՀՀ արդարադատության նախարարության և իմ անունից ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի հարազատներին և մերձավորներին քաղաքական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել