Սեպտեմբերի 25-ից սկսեցին ոչ իշխանական ուժերի միասնական հանդիպումները մարզերի մեր հայրենակիցների հետ։ 
Հայաստանի քաղաքական պատմության մեջ երևի թե առաջին դեպքն է, երբ մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական ամբիցիաները՝ միահամուռ ուժերով փորձ է արվում բարձրաձայնել և լուծում տալ ժողովրդի խնդիրներին։
Դասական ժողովրդավարությունը հենց այդ էլ ակնկալում է, որ ընդդիմությունը միշտ զսպող ուժ հանդիսանա իշխանության համար, իսկ իշխանությունն էլ իր դիրքերը չզիջելու համար համապատասխան պայմաններ ստեղծի ժողովրդի համար։
Սակայն Հայաստանում մեղմ ասած մի փոքր այլ իրավիճակ է ստեղծվել՝ օր օրի աճող արտագաղտ, ոչ բարենպաստ բիզնես միջավայր, արտաքին թշնամի, անհիմն թանկացումներ/գրեթե բոլոր ոլորտներում/ և այլն։
Այսինքն, Հաաստանում պայքար է գնում ոչ թե լավ ապրելու և շատ լավ ապրելու համար այլ` ուղղակի գոյատեվելու, քանի որ այս տեմպերով շարունակելու դեպքում մենք ուղղակի դատապարտված կլինենք կորուստներ կրել թե մարդկային ռեսուրսների առումով, թե արտաքին քաղաքանության մեջ և թե այլուր։
Կարելի է ակնկալել, որ նմանօրինակ գործընթացները միակ հույս ներշնչող գործոնն են ժողովրդի վիճակը բարելավելու, և մեր հայրենակիցների սպասումները արդարացնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել