Ոչ իշխանական քաղաքական ուժերը Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չեն պահանջում, քանի որ երկրում վարչապետի փոփոխությունը որևիցե լուրջ արդյունքի չի բերի, ինչպես որ ասում են: Բայց այդ պարագայում ինչու՞ օրինակ ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հարաժարականը: Հասկանում ենք, թե ինչու.. Իսկ եթե վարչապետի հրաժարականը որևիցե բանի չի բերի, ինչու՞ էին մի մարդու պես պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ մոռանալով, որ մի մարդու փոփոխությամբ ոչինչ չի լինի... Հարց է առաջանում, բա ի՞նչն էր պատճառը, որ այսօր նույն ԲՀԿ-ն ասում է. մենք հասել ենք շատ լուրջ հաղթանակների, հաղթանակներից մեկը Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր, որ եղավ... այսինքն ամեն ինչ արեցին, որ հրաժարական տար Տիգրան Սարգսյանը... և.. և... եկավ, ո՞վ... գիտե՛ք... ումն էր պետք Աբրահամյան Հովիկի վարչապետ լինելը, գիտե՞ք, թե ասեմ... վերջում ավելացնեմ, որ եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք չկա, ապա ինչ է լինելու ոչ իշխանական քաղաքական ուժերի, համար մեկ պահանջը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել