Հոկտեմբերից կսկսի գործել <<Շրջանառության հարկի մասին>> օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է ՓՄՁ-ների համար նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռը` 3.5-ից նվազեցնելով մինչեւ 1 տոկոսի:

Օրենքը նախատեսում է բացահայտել ստվերային դաշտում գտնվող խոշոր բիզնեսով զբաղվողներին,ովքեր ՓՄՁ-ներն օգտագործում են հարկային դաշտից խուսափելու համար: Օրենքի համաձայն անհնար կլինի առանց փաստաթղթի գործարք իրականցել, ինչը կստիպի բոլորին մտնել հարկային դաշտ: Սակայն օրենքը չպետք է պատուհաս դառնա ՓՄՁ-ների համար, քանզի նրանք են մեր տնտեսության հենասյուները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել