Հրանտ Բագրատյանին փնովելիս միշտ հիշեք, դուք խոսում եք այն մարդու մասին, որը

1. Ընդունել է էներգետիկ ճգնաժամով երկիր 1993-ին ու հանել է երկիրը այդ ճգնաժամից: Ատոմակայանը վերաբացելը (ի դեպ նաև Նաիրիտը) եղել է իր որոշումով, ամենաուշը 1996-ից ամբողջ երկիրը շուրջօրյա էլեկտրաէներգիայով էր ապահովված:

2. 1994-ից շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող Հայաստանը սկսեց տնտեսական աճ գրանցել: Վրաստանում անկումը շարունակվեց նաև 1994-ին, Ադրբեջանում` 1994-ին էլ, 1995-ին էլ, Իսկ Ռուսաստանում` մինչև 1996-ը ներառյալ:

3. Հողի սեփականաշնորհումը Հայաստանի տնտեսության պատմության երևի ամենահաջողված դրվագներից էր: Դրա շնորհիվ 1993թթ-ին, երբ սովի խնդիր կար, բավարարվեց հացամթերքի ողջ պահանջարկի մոտ կեսը, մյուս կեսն էլ պետությունը մի կերպ հայթայթեց: Դրա շնորհիվ 90-ականներին մարդիկ քաղաքից գյուղ էին գնում, որովհետև այնտեղ գոյատևելը ավելի հեշտ էր դարձել: Բայց գործընթացը կիսատ մնաց, աղավաղվեց` սկսած էն պահից, երբ քայլեր չարվեցին փոխօգնության կոպերատիվներ ստեղծելու համար ու երբ Քոչարյանը բռնեց պահուստային հողերը բաժանեց իր ու իր շրջապատի միջև (հիմա սրանք բոլորը խոշոր հողատերեր են):

4. Ոչ մի խոշոր օբյեկտ Բագրատյանի օրոք չի սեփականաշնորհվել: Ընդհանուր առմամբ ձախողված սեփականաշնորհման գործընթացի ողջ մեղքը Բագրատյանի վրա քցելիս սա մոռանալ պետք չէ: Ու նաև պետք չէ մոռանալ, որ նախագահի մակարդակով (Վազգենի հետ) որոշել էին կռված տղերքին սեփականություն բաժանել, Վանոն էլ իր ավազակախմբով էր «հարցեր լուծում», այդ թվում` փողի ու սեփականության հետ կապված (կառավարության նիստերին էլ չէր գնում, Բագրատյանի հետ մեղմ ասած վատ հարաբերությունների մեջ էր): Իսկ 3.5 տարի վարչապետ աշխատած Բագրատյանը այսօր ոչ մի սեփական «օբյեկտ» չունի:

Սրանք ամենաառանցքային դրվագներն են, որին չեն կարա ստվերել ոչ «մարբոլոյի», ոչ էլ «էգ կովի» բամբասանքները: Այո, երկիրը էն ժամանակ էլ է «ա»-ի մեջ եղել, հիմա էլ, բայց երբ որ կոնկրետ մարդկանց կոնկրետ աշխատանք եք գնահատում, բարի եղեք մի քիչ թացն ու չորը իրարից տարբերել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել