Շատ մարդիկ կարծում են, թե երկրագնդի վրա կյանքը կանհետանա 8 րոպե 20 վայրկյան հետո, ինչը չափազանց սխալ է: Նախ նշեմ, որ Արեգակի միանգամից անհետացումը այնքան անհավանական է, որ դրա մասին խոսելն անիմաստ է: Բայց պատկերացնենք, թե Արեգակը անհետացել է: Եթե Արեգակը անհետանա՝ մարդկությունը այդ մասին կիմանա 8 րոպե 20 վայրկյան հետո, որովհետև Արեգակի ճառագայթներին հենց այդքան ժամանակ է պետք մեզ հասնելու համար: Արեգակի անհետացումից 8 րոպե 20 վայրկյան հետո երկրագունդը կսկսի շեղվել իր ուղեծիրից և շարժվել ուղիղ գծով (մոտ 100,000կմ/ժամ արագությամբ), որովհետև հենց նույն ժամանակահատվածում Արեգակի ձգողական ուժը կվերանա: Ուրիշ մոլորակների կամ այլ օբյեկտների հետ բախման հավանականությունը աննշան է: Մարդկանց համար էներգիայի աղբյուներ կարող են հանդիսանալ հանքային ռեսուրսները: Շատ քաղաքներում մարդիկ կօգտագործեն հանքային ռեսուրսները՝ քաղաքները լուսավորելու համար: Ֆոտոսինթեզը մի անգամից կդադարի, այլևս բնական ճանապարհով թթվածին չի արտադրվի, բայց մտահոքվելու կարիք չկա, քանի որ երկրագնդի ամբողջ թթվածնային պաշարը կհերիքի հազարամյակներ: Բուսականության մեծ մասը առաջին ամսում կվերանա, բայց խոշոր ծառերը կարող են շարունակել իրենց գոյությունը մի քանի տարի: Առաջին շաբաթում երկրագնդի միջին ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան ցելսիուսի, բայց մեկ տարի հետո՝ երկրագնդի միջին ջերմաստիճանը կհասնի -73 աստիճան ցելսիուսի: Լավ լուրն այն է, որ ինչքան ժամանակը անցնի այդքան ավելի դանդաղ կընթանա այս սառեցումը: Այսպիսի պայմաններում գոյատևվելու համար լավագույն տարբերակը ջրաբուխների մոտ ապրելն է, որտեղ օդի ջերմաստիճանը գոյատևելու համար նորմալ է: Ջրաբուխներ կարելի է հանդիպել Իսլանդիայում: Չնայած որ թթվածնի պաշարը մեզ կհերիքի հազարամյակներ շարունակ, օդի ջերմաստիճանը՝ արևի անհետացումից 15-20 տարի հետո, այքան սառը կլինի որ թթվածինը հանդես կգա հեղուկի տեսքով: Մարդիկ պետք է կատարեն հետևվյալը. դրսում գետնից թթվածին հավաքեն, բերեն ներս ու տաքացնեն, որ կարողանան իրենց գոյությունը պահպանել: Արեգակի անհետացումից հետո մարդկությունը կկարողանա գոյատևել ևս մի քանի տասնյակ տարի: Միլիարդավոր տարիներ անց օվկիանոսի հատակում դերևս կլինի կյանք՝ միկրոօրգանիզմների տեսքով: Նրանք կապրեն սովորականի նման չիմանալով, թե Արեգակն անհետացել է, ավելի ճիշտ՝ չիմանալով թե Արեգակ է գոյություն ունեցել: Մարդկության միակ հույսը կլինի, որ Երկիր մոլորակը, իր ճանապարհորդության ընթացքում, գտնի մի նոր աստղ, որը նոր շունչ կտա կյանքին՝ մեր մոլորակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել