Մի արտահայտության պարզաբանման պահանջ դաշնակցությանը և բոլոր նրանց, ովքեր խոսում են համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին

Երեկ դաշնակցական Աղվան Վարդանյանը, պատճառաբանելով եռյակի հանրահավաքին չմասնակցելու որոշումը, հետևողականորեն պնդում էր, որ եռյակի այս և նմանատիպ գործողությունները չեն բերելու համակարգային փոփոխությունների, իսկ դաշնակությունը հենց համակարգային փոփոխությունների ճանապարհով է որոշել գնալ: Այս արտահայտությունը՝ համակարգային փոփոխություններ, այնքան է ասվել, որ արդեն ասոցիացիաներ է առաջացնում մի քանի անգամ ծամած-դեն նետած ծամոնի հետ, որին նայելով այլևս չես կարող գուշակել, թե ինչ գույնի ու համի է եղել, արտադրողն ով է եղել, և ով՝ ծամողը: Դաշնակցականները կառավարման սկզբունքորեն նոր համակա՞րգ են առաջարկում: Թե՞ միջանձնային հարաբերությունների նոր համակարգ, թե՞ ծանոթ-բարեկամի ինստիտուտն են ուզում սահմանափակել, որ չազդի քաղաքականության վրա... ի՞նչ եք հասկանում դուք, հարգելի դաշնակցականներ, երբ ասում եք՝ համակարգային փոփոխություն: Կարո՞ղ եք միջին վիճակագրական հային հասկանալի լեզվով ասել, թե ինչն եք ինչով ուզում փոխարինել:
Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել