Այս ռուս զինվորը 9 տարի ծառայում էր մի երկրի, որն այլևս չկար: 1924 թվականին եվրոպական թերթերը գրում էին մի ռուս զինվորի, ում լեհական իշխանությունները գտել էին Օսովեց ամրոցում: Ինչպես պարզվել էր հետագայում, նահանջելիս՝ սակրավորները ուղղորդված պայթյուններով փակել էին դեպի ստորգետնյա պահեստներ տանող ու դրանցից դուրս բերող բոլոր ուղիները: Երբ տարիներ անց լեհական զինծառայողները մտել էին նկուղներ, լցվեց. «Стой! Кто идет?»...
Պարվեց, որ դա զինվոր էր, ով համաձայն զզինվորական կանոնադրության հայտարարեց, որ իրեն ժամապահությունից կարող է ազատել միայն իրեն ժամապահության նշանակածը, իսկ եթե նա չկա, միայն «Տեր կայսրը»: Ժամապահը հանձնվեց միայն այն բանից հհետո, երբ նրան բացատրեցին, որ երկիրը, որին նա ծառայում էր՝ Ռուսական Կայսրությունը, այլևս գոյություն չունի:
Զինվերը 9 տարի շարունակ սնվում էր մսի պահածոներով ու խտացրած կաթով, չէր կորցրել ժամանակի ընթացքը և հարմարվել էր մթության մեջ ապրելուն: Երբ նրան դուրս բերեցին, նա կուրացավ արևի ճառագայթներից և հոսպիտալացվեց, ինչից հետո նրան արտահանձնեցին խորհրդային իշխանություններին: Դրանից հետո նրա հետքը պատմությունում կորում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել