Արսենալի՝ անհաջողության մատնված կիսապաշտպան Մեսութ Օզիլը կրկին չկարողացավ արդարացնել Արսենալի երկրպագուների հույսերը։ Նրա թերություններն էլ ավելի ընդգծվեցին նրա մրցակցի՝ Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գերազանց խաղի ֆոնին։   

How Ozil was completely outshone by Mkhitaryan

Օզիլը հերթական անգամ անհաջողության մատնվելուց հետո

Օզիլն ու Մխիթարյանը շատ ընդհանրություններ ունեն իբրև ֆուտբոլիստներ․ նրանց խաղաոճը նման է։ Նրանք երկուսն էլ սիրում են ազատորեն վազվզել դաշտում պաշտպանական գործառույթն իրականացնելիս և աջակցել թիմակիցներին՝ գոլային հնարավորություններ ստեղծելով նրանց համար։ Այնուամենայնիվ, երեկվա Չեմպիոնների լիգայի խաղում այս երկու ֆուտբոլիստների խաղում ակնառու նմանություններ չէին նշմարվում։         

Այս գրաֆիկական քարտեզից երևում է, որ Մխիթարյանը լուրջ սպառնալիք էր ներկայացնում ռմբարկուների համար՝ տիրանալով գնդակին խաղադաշտի գրեթե յուրաքանչյուր հատվածում, մինչդեռ Օզիլը չէր կարողանում լուրջ ազդեցություն գործել խաղի վրա։

mkhitaryan v ozil

Ձախից Մխիթարյանի գործողությունների շրջանակն է (այստեղ պատկերված է, թե ինչպես է Մխիթարյանը Դորտմունդի մյուս խաղացողների հետ գրոհում), իսկ աջից` Օզիլինը։

Օզիլի համակիրները հաճախ պաշտպանում են գերմանացուն՝ ասելով, որ Արսեն Վենգերը նրան ճիշտ չի օգտագործում, և որ նա լիովին կարդարացնի իրեն, եթե նրան թույլ տրվի դաշտի կենտրոնում խաղալ: Այնուամենայնիվ, Մխիթարյանի երկվա հրաշալի խաղը ցույց տվեց, որ Չեմպիոնների լիգայում բարձրակարգ կիսապաշտպանը չպետք է մի դիրքի վրա կենտրոնացած լինի, այլ լավագույնս հանդես գա ցանկացած դիրքից: Հայ կիսապաշտպանը անընդհատ փոխվում էր տեղերով Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ ու մշտական վտանգ էր ներկայացնում Արսենալի պաշտպանության համար` անկախ զբաղեցրած դիրքից: Մխիթարյանի գերազանց խաղի մասին է վկայում նաև այն փաստը, որ նա երեք գոլային հնարավորություն ստեղծեց թիմակիցների համար, 4 անցում կատարեց, երեք անգամ էլ ինքն անձամբ փորձեց գոլ գրանցել, մինչդեռ Օզիլը միայն մեկ գոլային հնարավորություն ստեղծեց:

Ահա ևս մեկ գրաֆիկական քարտեզ, որտեղ ցույց է տրված, որ երկու խաղացողներն էլ դաշտով մեկ տեղաշարժվելու և շահեկան դիրքեր զբաղեցնելու հնարավորություն ունեին։ Սակայն փաստն այն է, որ նրանք հավասարաչափ չօգտվեցին իրենց ընձեռված հնարավորությունից։   

Այս քարտեզում պատկերված է, թե ինչպես է Արսենալը գրոհում աջից դեպի ձախ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել