Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մյուս չորս խմբերում նույնպես կայացան առաջին տուրի հանդիպումները:
E խմբում ՙՙԲավարիան՚՚ դժվարին հաղթանակ տարավ ՙՙՄանչեսթեր Սիթիի՚՚ նկատմամբ: Ժերոմ Բոատենգը միակ գնդակը խփեց խաղի վերջին րոպեին:
Խմբի մյուս խաղում՝ ՙՙՌոման՚՚ 5:1 հաշվով ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
F խմբում՝ ՙՙԲարսելոնան՚՚ նվազագույն հաղթանակ տարավ կիպրական ԱՊՕԵԼ-ի նկատմամբ:
Լարված ընթացք ստացավ ՙՙԱյաքս՚՚-ՙՙՊարի Սեն Ժերմեն՚՚ հանդիպումը՝ կանխատեսելի ոչ-ոքիով՝ 1:1:
Նույն հաշվով ավարտվեցին հանդիպումները G.խմբում, որտեղ մրցում էին ՙՙՉելսին՚՚ ու ՙՙՇալկե-04՚՚-ը, սլովենական ՙՙՄարիբորը՚՚ ու պորտուգալական ՙՙՍպորտինգը՚՚: Ընդ որում, մարիբորցիները պարտությունից խուսափել են միայն մրցավարի կողնից ավելացված ժամանակի ընթացքում:
H խմբի մրցաշարային աղյուսակը կգլխավորի ՙՙՊորտուն՚՚, որը վեց անպատասխան գնդակ է ուղարկել Բելառուսի ԲԱՏԷ-ի դարպասը: ՙՙՊորտուի՚՚ կիսապաշտպան Յասին Բրաիմին դարձել է երեք գոլի հեղինակ:
Իսպանական ՙՙԱտլետիկի՚՚ և ուկրաինական ՙՙՇախտյորի՚՚ խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել