Տեխնոլոգիաները անընդմեջ փոփոխվում ու զարգանոում են: Ամեն տարի նոր տեխնոլոգիկաներ են  հայտնվում,  որ արագ կատարելագործվում ու հասանելի են դառնում հանրությանը: Օրինակ սմարթ-ժամացույցները ընդամենը երկու տարի առաջ նախատիպեր էին, իսկ այսօր դրանք արդեն հասանելի են մարդկանց: Ահա այն տեխոլոգիաները, որոնք շուտով արդեն  կարող եք օգտագորել ինքներդ:

 1  Սմարթ-ակնոցներ

new technologies

Բոլորս արդեն տեղյակ ենք Google Glass ակնոցների մասին, սակայն դա ընդամենը սկիզբն է: Google Glass ակնոցների այն օրինակները, որոնք վաճառքի են հանվել դեռևս փորձնական են, սակայն շատ շուտով դրանք արդեն հասանելի կլինեն բոլորին ավելի ցածր գնով ու հնարավոր է, որ այլ ընկերություններ նույնպես սկսեն իրենց սմարթ-ակնոցների արտադրությունն ու մրցակցեն Google ընկերության հետ: Կլինեն մարդիկ, ում սա այնքան է դուր չի գա, սակայն ակնոցների լայանածավալ հասանելիությունն անխուսափելի է, և բոլորն էլ, ինչպես բջջային հեռախոսների դեպքում, կզինվեն այս նոր հրաշալի տեխնոլոգիայով:

 2  Կրելի էլեկտրոնիկա

new technologies

Սմարթ ժամացույցներն ու սմարթ ակնոցները գործիքներ են, որոնք քեզ կապում են արտաքին աշխարհի հետ, սակայն տեխնոլոգիաներն ավելի ու ավելի հեռուն են գնում, և այժմ արդեն հնարավորություն կունենաք կրել տեխնոլոգիաներ, որոնք ձեզ կկապեն ձեր մարմնի հետ: Ինչպես օրնակ ականջի մեջ տեղավորվող փոքրիկ նանոտեխնոլոգիաներ, որոնք կչափեն սրտի աշխատանքը, կոնտակտային լինզաներ, որոնք կչափեն արյան մեջ շաքարի մակարդակը, ժամանակավոր դաջվածքներ, որոնք կարող են բացել մոտակա դաշտի հաղորդակցության (NFC) անլար կապի տեխնոլոգիայի հիման վրա արտադրված դռները, կամ տարբեր  գործառույթներ իրականացնող մաշկի տակ դրվող չիպեր, ինչիսին այս մեկն է :  

 3  Սմարթ տներ


Արդեն իսկ գոյություն ունեն սմարթ-սառնարաններ, որոնք տեղեկացնում են, երբ դրա մեջ որոշակի սննդամթերք ավելացնելու կարիք է լինում, ինչպես նաև կան սմարթֆոնով կառավարվող ջեռոցներ:
Արդեն մոտ ապագայում ամբողջ տան մեջ կարող են համակարգեր տեղադրվել, որոնք կարող եք կառավարել համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով և/կամ, ինչու չէ,  ձայնային կամ կրելի տեխնոլոգիաներով, որոնց մասին նշվեց ավելի վաղ:

 4  Առանց էկրանի դիսփլեյ


Առանց էկրանի դիսփլեյն իրենից ներկայացնում է առանց էկրանի` հոլոգրամների տեսքով դիսփլեյ: Ընդամենը մի քանի տարի անց հոլոգրամներն այլևս գիտաֆանտաստիկա չեն լինի (տե՛ս 5-րդ կետը):
Հնարավոր է  նաև կոնտակտային լինզաներ լինեն, որոնք պատկերները աչքերի մեջ կարտացոլեն: Սա ոչ միայն ժամանցային տեխնոլոգիաներում կօգտագործվի, այլև կարևոր նշանակություն կարող է ունենալ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, ովքեր այլևս կարող են լազերային վիահատությունների  կարիք չունենալ:

 5  Համաշխարհային հասանելիություն ունեցող ծառայություններ

new technologies

Սա  կարող է բավականին բարդ հնչել, սակայն սա պարզապես տեսություն չէ և արդեն իսկ իրականություն է, և դրա օրինակը Uber-ն է, որն իրենից տաքսի ծառայություն է ներկայացնում, որը հասնելի է ԱՄՆ-ի և Եվրոպայի տարբեր երկրների տարածքում: Uber-ը յուրահատուկ է նրանով, որ այն սմարթֆոնի հավելվածով աշխատող համաշխարհային ծառայություն է, ինչը  նշանակում է, որ դրանից կարելի է օգտվել բոլոր այն վայերում, որտեղ կան Uber-ի վարորդները: Շուտով Uber-ի օրինակով շատ այլ ծառայություններ կարող են համաշխարհային հասանելիություն ստանալ, ինչը կնշանակի, որ անկախ նրանից, թե ինչ լեզվով ես խոսում, աշխարհի որ ծայրում ես գտնվում, համացանցի անսահամանափակ հնարավորությունների շնորհիվ կարող ես օգտվել նույն ծառայություններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել