Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաքը, որտեղ հանդիպել է քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեյի հետ։ Այս մասին հայտնում են ԼՂԳ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել