Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ միջոցառմանը մասնակցել են Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի միջազգային գործակալություններում աշխատող հայ կանայք, կին դիվանագետներ և դիվանագետների կանայք:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը և վերահաստատեց ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությունն իրականացվող միջոցառումներին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել