Սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ՀՅԴ-ն հնարավոր է լքի Քառյակը, և դրա առերես պատճառը Սահմանադրական բարեփոխումներն են, քանի որ ՀՅԴ-ն կողմ է դրանց, իսկ իրականում ուղղակի ՀՅԴ-ին փորձում են կաշառել է` մի քանի նախարարական պորտֆելներով:
Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Եթե ՀՀ-ի ամենաերկար և ավանդական կուսակցությունը պատրաստ է իրենից մի քանի անգամ երիտասարդ քաղաքական ուժի կողմից առաջարկվող մի քանի նախարարական պորտֆելների համար դուրս գալ Քառյակի ձևաչափից ապա դա միայն իր խնդիրն է: Ընտրության հարց է: 
Ուղղակի այս դեպքւոմ նույն ՀՅԴ-ն պետք է հասկանա, թե ինչ է կորցնում և ինչ է շահում այդ գայթակղությանը ենթարկվելու դեպքում: Իսկ կշեռքի նժարների վրա շահածն ու կորցրածը դնելու դեպքում միանգամայն պարզ է դառնում, որ կորցրածը լինելու է շատ ավելի շատ ու անդառնալի, քան շահածը:
Մի կողմում ընդամենը մի քանի նախարական պորտֆելներ, որոնք ինչպես տալիս են, այնպես էլ ցանկացած պահի, առանց նախօրոք տեղեկացնելու անգամ, կարող են վերցնել: Եվ դա իհարկե կլինի: Կլինի այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն այլևս պետք չի լինի, կամ այն իրավիճակը, որում ՀՅԴ-ին առնում են, այլևս փոխված լինի: Նման բազմաթիվ դեպքեր եղել են և դրանց մասին շատ լավ գիտի նաև հենց ինքը ՀՅԴ-նբ: Մի խոսքով շահելու բան չկա, կամ կա ժամանակավոր նյութական բարիք, որը քաղաքական և բարոյական առումով դառնալու է մեծ չարիք հենց նուն ՀՅԴ-ի գլխին:
Իսկ մյուս կողմից կորուստները. ՀՅԴ-ն վերջնականորեն կորցնելու է իր անունը, քանի որ ստացվելու է այնպես, որ ընդամենը մի քանի նախարական պորտֆելի պատճառով գնաց գործարքի և առևտրի իշխանությունների հետ: իսկ կորցրած անունն ու համբավցը վերականգնելը այլևս շատ դժվար է, եթե չասենք անհնար: Պարապաես անհավատալի է թվում, որ ՀՀ-ի ամենահին և ավանդական կուսակցության համարում ունեցղղ ՀՅԴ-ն, որը նույնիսկ դուրս եկավ կոալիցիայից Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, կարող է նորից մի քանի պորտֆելի համար մաս կազմել նույն այդ իշխանություններին:
Իսկ նման քայլից հետո ՀՅԴ-ն ուղղակի կհամալրի ՀՀ քաղաքական դաշտի լուսանցքային ուժերի շարքը ու վերջնականպես դուրս կմղվի քաղաքական դաշտի էպիկենտրոնից` դառնալով իրենց վերջնականորեն սպառած ու վարկաբեկած հերթական ուժերից մեկը, որոնցից այսօր ՀՀ-ում որքան ուզես կա:
Միթե ՀՅԴ-ում այսքան բանը չեն հասկանում: Եթե չեն հասկանում դա իհարկե վատ է, իսկ եթե հասկանում են ու շարունակում են գիտակցված գնալ այդ քայլին, ապա դա ավելի վատ է: Մի խոսքով երկու դեպքւոմ էլ վատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել