ArmeniaTV.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է: Նրա ընտրյալը նկարչուհի և դերասանուհի Մակա Չիչուան է, որի հետ նա մի քանի տարի եղել է քաղաքացիական ամուսնության մեջ, հայտնում է Вести-ն:

Նախագահի Դուշեթիի առանձնատանը տեղի ունեցած հարսանիքի մասին լուրերը հաստատել է առաջին տիկինը:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Վրաստանի նախագահին և նրա կնոջը ծանոթացրել են իրենց երեխաները: Մարգվելաշվիլին առաջին ամուսնությունից մի դուստր ունի, Չիչուան՝ նույնպես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել