Tert.am-ը գրում է.

Ողջունում և շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ: Ես առանց վարանելու նման որակում եմ տալիս փոխըմբռնման հուշագրին, որ ստորագրվեց պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև:

Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարության մեջ։

«Այս հուշագրով նոր որակ է հաղորդվում պատանի սերնդի հետ տարվող աշխատանքներին, նոր՝ պետական մակարդակի են հասցվում արդեն շուրջ երկու տասնամյակ ԵԿՄ համակարգում գործող և կայացած ‹‹Պատանի երկրապահ›› և ‹‹Երիտասարդ երկրապահ›› կառույցները:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորում եմ քաջ Արցախին՝ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը, մեր նոր սերունդը ձեզ երբեք-երբեք մենակ չեն թողնի: Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը:

Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ և պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Գիտելիքը, հայրենասիրությունն ու ռազմարվեստը դառնում են մեր ժողովրդի համար առաջնային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել