Tert.am-ը գրում է.

«Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության մեծագույն անելիքը՝ երկրի սահմանների պաշտպանությունը, ՊՆ-ն պատվով է կատարում: Ըստ նրա՝ հատկապես վերջին շրջանում նախարարությունն իրեն դրսևորեց հայ ժողովրդին արժանի ձևով:

«Վերջին դրսևորումը, ոնց որ ասած, պարոն նախարար, արժանի էր մեզ: Ես հպարտություն եմ ապրում, որ էսօրվա զինվոր եմ։ Իրոք կարողանում եք պահպանել էն, ինչ կա, մի զադ էլ ավել»,- այսօր ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրիստորագրման ժամանակ ասաց նա:

Ինչ վերաբերում է հակառակորդին հակահարված տալուն, ապա Մանվել Գրիգորյանը նկատեց. «Նրանց ժամանակակից զենքի, տեխնիկայի և դրանց չափից դուրս ավելորդ վստահությանը մեր բանակը հակահարված կարողացավ տալ իր կազմակերպվածությամբ , միասնականությամբ կարողացավ ասել, որ էդքան մի հպարտացեք»:

Գեներալը նաև նշեց, որ մեծ հպարտություն է ապրում, երբ տեսնում է, որ հայ պատանիները և աղջիկները հավասարապես նվիրյալ են հայրենիքին, բանակին, ինչպես շատ ավագ սերնդի ներկայացուցիչներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել