Երեկ ընկերներից մեկն այս հարցը բարձրացրեց հենվելով Հիսուսի այն խոսքի վրա ու Նա ասում է «Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում։»Ղուկաս 6:26 - Եկեք միասին դիտենք ու տեսնենք 4 հարթություն:

1. Խոսքն այն մասին է երբ մարդիկ մարդկանցից են գովեստ փնտրում որ իրենց լավ զգան: Սա փառասիրություն է և ինքնագնահատականի մեծ խնդիր: Հիսուսը հատուկ զգուշացնում է որ հոգևոր ծառայողներին ու մարդկանց որ այս պատվական գործը չանեն մարդկանցից գովեստ փնտրելու համար (սպասեն թէ երբ պիտի մարդիկ ասեն, ինչ լավն են ձեր քարոզները), այլ Աստուծո արտի մեջ աշխատելով տարածեն Աստուծո խոսքն ու ապաշխարանքի, որդեգրության հրավերը: Իսկ այս ամեն ինչը միայն խոնարհության հետ կապ ունի: Կամ օրինակ այս սելֆիների հիվանդությունը: Մարդը սելֆի է անում, որ դնի ֆեյսբուկում, որ իր ընկերներն ու ընկերուհիները տեսնեն ու ասել էս ինչ լավն էս, ինչ սիրուն էս: Ամոթ է: Մարդը դրա կարիքը չունի իրականում իր կոչումն իրագործելու համար: Այնպես արեք որ Տիեզերքի Արարիչը ձեզ ծափահարի այլ ոչ թէ ես, որ մի մազ անգամ իմ գլխի վրա չեմ կարող ավելացնել:

2.Հիսուսն ասում է «բոլոր մարդիկ»: Իսկ մարդիկ լինում են լավ ու վատ: Այո, վայ ձեզ եթե չար ու կեղծավոր մարդիկ ձեզ գովաբանեն: Ուրեմն մի մի վատ բանի մեջ միաբան էք եղել չար մարդկանց հետ, եթե իրենք էլ առիթ ունեն ձեզ մասին լավ բաներ խոսելու: Ուրեմն մի չար կամ վատ բան հնարավոր է իրար հետ էք արել, հետո էլ իրար հետ սեղան նստել ու կենացներով իրար կեղծավորությամբ գովաբանել: Սա բերում է հաջորդ կետին՝ կեղծիք:

3. Եվ այս 3-րդ հարթությունն ավելի բացահայտիչ է: Հիսուսն ասում է «որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում։» Ուրեմն խոսքն այստեղ գնում է մեծ կեղծիքի ու ստի մասին, որից Տէր Հիսուսը մեզ հորդորում է զգուշանալ ու հեռու մնալ: Մարդիկ սուտ մարգարեներին գովել են: Սա լավ բան չի: Այսինքն վայ այդ սուտ մարգարեներին ու վայ դրանց գովացողներին (որ իմացել են որ սուտ մարգարե են ու գովել են): Հիսուսը մեզ զգուշացնում է, որ այսպիսի կեղծիքի մաս չկազմենք:

4. Եթե դուք բարի գործեր էք անում սրտով, մարդիկ կուրախանան ու փառք կտան Աստծուն: Եթե դուք անկեղծ ու սրտով էք անում այդ գործերը, ապա դուք մարդկանց գովեստի կարիքը չունեք, թեև դրանք կարող է որ գան, քանի որ Աստուծո երեխաներն ուրախանում են մյուս երեխաների բարի վարքով ու ՀՈՐ նկատմամբ ունեցած հավատարմությամբ: Բայց զգույշ եղեք, որ այն ժամանակ էլ հոգևոր խաբեության (прелесть) մեջ չնկնեք, թէ ինչքան էք արդեն մաքրվել որ մարդիկ ձեզ գովում են: Սա արդեն ուչիշ հնարք է որով չարը մոտենում է ձեզ ու փորձում սայթաքեցնել: Դրա փոխարեն ձեզ գովողներին հորդորեք փառք տալ բարիքի իսկական աղբյուրին՝ Աստծուն: Իսկ դուք ասեք այն ինչ Հիսուսը սովորեցրեց, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ Ղուկաս 17:10

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել