Սկզբում մարդիկ այնքան շատ չէին, որ իրար խանգարեն օգնելով։
Հետո այնքան իրար օգնեցին, որ օգնելն ու օգտվելը սովորություն դարձան։
Այդ սովորությունները ոչընչացրին ինքնուրույնությունը։
Դրանից էլ ինքնատիրապետումը փոխակերպվեց ծուլության։
Մարդիկ հասկացան, որ ծուլությունը քաղցամահ կանի և որոշեցին իրենցից ամենաինքնիշխանին թագով կառավարիչ կարգել։
Հետո ինքնատիրապետումը սրանք էլ կորցրին և մարդիկ որոշեցին ժուժկալ ճգնավորներին լսել։
Սրանք էլ ժուժկալ միջավայրից կտրվելով ճիգերի մեջ ժուժկալ դարձան ու ծուլացան։
Հետո որոշեցին, որ ճարահատյալ աշխատավորը ներսից գիտի ամեն ինչ, ու նրան դրին կառավարիչ։
Սա էլ պարզվեց քիչ ունենալու պատճառով շատ գիտեր։
Վերջը մարդկությունը թևաթափվեց և անձնատուր եղավ միջնորդներին։
Եւ ամենուր մարդը հիմա միջնորդ է փնտրում ու դառնում.
Լավ հիվանդի ու բժշկի, դատավորի, դատախազի, տնօրենի, անօրենի, դասատուի, դասախոսի, պատերազմի, խաղաղության, ... ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել