Վերնախավն  ալան-թալանի ճանապարհն են ընտրել ու մի լավ, ցենտրից հարստացել: Միլիարդատերեր ունեցանք, որոնք քրտինքի կաթիլ նույնիսկ չթափեցին, բայց Հայաստանի ազգաբնակչության ունեցվածքի հաշվին՝ հսկայական կարողություններ ձեռք գցեցին: Միջնամասում հայտնվածներն ամեն կերպ ուզում են վերեւ մագլցեն, որ առաջիններից ոչ մի բանով հետ չմնան... Ներքեւում մնացողներից ունակները հեռանում են, որ այլ երկրներում հարստանան ու պատմության ասպարեզը լքած ջիպերով վերադառնան: Իսկ, պարապ-սարապ ժողովուրդս՝ աշխատելու, մնայուն արժեքներ ստեղծելու, աճելու ու զարգանալու փոխարեն՝ կոմունալ վարձեր մուծելով, քաղաքականությամբ, բամբասանքներով, միմյանց պախարակելով ու այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերելով են հիմնականում զբաղված: Ու այս բոլորն այն դեպքում, երբ Ալթայից քոչած ոխերիմ թշնամին՝ մե՛ր պապենական հողերի վրա, մե՛ր օջախներն ու հարստությունները թալանելով, մե՛զ սրի քաշելով, մե՛ր պատմությունն ու մշակույթը յուրացնելով՝ ծաղկող պետություններ է կառուցում եւ շան պես բազմանում... Դե օրեր են, կմթնեն ու սովորականի պես անց կկենան: Կներեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել