Եթե չկա արժանապաիվ ու առաջընթացին միտված ներկա, որը կպայմանավորի կենսունակ ապագան, փառահեղ անցյալդ այլևս քեզ չի պատկանում, այլ պատկանում ա բոլորին, որպես համաշխարհային պատմության մաս: Իսկ այն, ինչ բոլորինն ա, անտեր ա, ուստի էտ բոլորից նրանք, ովքեր տվյալ պահին կունենան քեզնից ավելի արժանապաիվ ու առաջընթացին միտված ներկա, որով պայմանավորված կլինի նրանց կենսունակ ապագան,անպայմանորեն մեջ-մեջ կանեն քո փառահեղ անցյալը, որքան կարողանան, իսկ փառահեղ անցյալի տերը, որի ներկան խղճուկ ա, իսկ ապագան մշուշոտ, ոչինչ չի կարող անել, որքան էլ հետույքը պատռի, եթե նույնիսկ բոլոր տղա երեխաների անունները Տիգրան Մեծ ու Մարզպետունի դնի, իսկ աղջիկների անունը Այծեմնիկ ու Սոսե, եթե նույնիսկ մարմնի վրա, ամեն սանտիմետր քառակուսու մեջ մեծատառերով դաջի «ԵՍ ՀԱՅ ԵՄ» և եթե նույնիսկ առավոտից իրիկուն լրատվական կայքերում ազերների պորտը տեղը դնի, էն էլ տրանսլիտով... Երբ պետությանդ ներկան անտանելի վատ ա, բայց դու ամեն առիթով խոսում ես քո ժողովրդի փառահեղ անցյալից, օտար մեկը քեզ նայում ա այնպես, ինչպես դու, երբ արդեն մի սուտկա ղեկին գտնվող կարմիր աչքերով տաքսիստը պատմում ա, թե ժամանակին գիտե՞ս ինչ գործեր ա արել, իսկ դու ընդամենը տխուր ժպտում ես, առանց հակաճառելու, որպեսզի ցույց չտաս էտ մարդուն, որ ամենայն հավանականությամբ ինքը դատապարտված ա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել