Ակնհայտ լրագրողների մի մասսա կա, որ ամեն ձև ուզումա Շալանդի հեռանալը, դա բացահայտ երևաց երեկվա «Ֆուտբոլի Ժամը» Հաղորդումից: Մարդիք աչքերը փակել ու քլնգում են Շալանդին ու ոչ մի հիմնավոր պատճառ չունենալով,ասեմ հերթով:
Հիմնական կազմի ֆուտբոլիստներից 3-ը չկան, մի քանի հոգի նույնիսկ ակումբ չունեին մինչև վերջերս ու դուք մեղադրում եք մարզիչի ընտրված կազմը: Տակտիկայի մասին մի քիչ, որ երկար մտածեք մի գուցե կարողա միտք ծագեր, որ կարող է Լատվիայի խաղի տակտիկան կուտ էր դանիացիների համար, այդպիսի միտք չի՞ առաջացել ձեր մոտ, հարգելի՛ վերլոուծաբաններ: Մարդը հավաքել է կազմ, որը ուներ ձեռքի տակ, ի՞նչ անի էլ: Փոխանակ ձեր վերլուծությունները և մեղադրանքները ֆուտբոլիստներին ասեք շատ հեշտ մարզիչի վրա եք գցում.. Մի քանի բան ձեր մտքերից ասացիք Ղազարյանը լավ հանդիպում անցկացրեց, հիմա հարց եմ տալիս՝ դուք կարող է ուրիշ խաղ եք նայե՞լ: Մի մարդ, որ խաղի ժամանակ ունենա 4 հատ 90-100 տոկոսանոց պահեր ու չիրացնի, ո՞նց եք ասում լավ խաղաց: Ի պատասխան ձեր ասած այդ լավ խաղին Ղազարյանը չընդգրկվավ ՉԼ-ի հայտացուցակում: Մելիքբեկյանի ամենասիրած դիրքի հենակետայինի մասին ասաց, որ սխալ էր ընտրված, հարգելի վերլուծաբան, երկրորդ խաղակեսում մտավ մեր հիմնական հենակետայինը՝ Կառլեն Մկրտչյանը՝ իր 98 կգ քաշով, դրանո՞ւմ էլ է մեղավոր Շալանդը:
Շատ հեշտ է քննադատել. մի պահ պատկերացրեք, որ ձեր հաղորդնման նկարահանումների ժամանակ ոչ լույս լինի, ոչ միկրոֆոն, ու դուք կարա՞ք նկարահանում անել որակյալ: Նույն էլ մարզիչի դեպքումա՝ ձեռքի տակ ինչ ունի, դա էլ անումա ... Մի այլ բան է, որ տպավորություն է ստեղծվում՝ ուզում եք հետ բերել նախկին մարզիչին, որի թիմը Ղազախստանի առաջնությունում աղյուսակից ընկնումա ցած արդեն..
Համենայն դեպս ով էլ լիներ, նման ֆուտբոլիստների առկայության դեպքում լավ խաղ չէր կարա ցույց տար:
21-ների մասին մի զավեշտալի բան տեսա :) :) :) Խաշմանյանին առաջարկեցիք մի հարձակվողի ու կադրեր ցույց տվեցիք` այդ հարձակվողը 4 հարված է կատարում մեկը դարպասաձողինա կպնում, մեկը հարվածից հետո գնդակը ընկնումա Սուրբ Սարգիսի հայաթը, մեկե Կոնյակի գործարան. մեկն էլ Պաբեդա մոստի տակից բերին գնդակը.. գոնե գովում եք այդպիսի կադրեր ցույց մի տվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել