10  Մեկ գավաթ սուրճը կարող է արվեստի գլուխգործոց լինել: «Լատե արվեստը» սուրճ պատրաստելու ձև է, որի ժամանակ կաթի սերուցք են ավելացնում էսպրեսսոյի վրա ու հետաքրքիր նախշեր ու պատկերներ ստանում սուրճի մակերեսի փրփուրին:


 9  Սուրճը՝ առանց հավելանյութերի, գրեթե առանց կալորիաների ըմպելիք է: 230 մգ սուրճը ընդամենը 2 կկլ է պարունակում, որոնք փոքր քանակությամբ սպիտակուցներից ու մոնո-ոչհագեցած յուղերից են:

 8  Հավայիները ԱՄՆ միակ նահանգն է, որտեղ սուրճ է աճեցվում: Այն մասնավորապես աճեցվում է Հուալալայ և Մաունա Լոա կղզիներում: Այստեղ արտադրվող տեղական Կոնյա կոչվող սուրճը սուրճի աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերից է:

 7  Գերմանացի հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթովենը սուրճի հետ կապված հետաքրքիր սովորություն ու տարվածություն ուներ և ամեն անգամ, պարտադիր, սուրճի 6 հատիկ էր օգտագործում իր համար մեկ գավաթ սուրճ պատրաստելու համար:

 6  Սուրճի ծառերը 3-4 տարվա ընթացքում են հասունանում, սակայն դրանք 20-30 տարվա բերք են կրում իրենց վրա:

 5  Աշխարհի ամբողջ սուրճը հասարակածի 1600 կմ տարածքում է աճում, որի 80 տոկոսը 48,500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ընտանեկան ֆերմաների տարածքում:

 4  Սուրճի ամենատարածված տեսակները արաբիկան և ռոբուստան են, որից աշխարհում սուրճի ընդհանուր սպառման 70 տոկոսը արաբիկան, իսկ 30 տոկոսը ռոբուստան է կազմում: Ռոբուստան 50 տոկոսով ավելի շատ կոֆեին է պարունակում, քան արաբիկան:

 

 3  Կան սպաներ, որտեղ կարող եք լողալ սուրճի մեջ: Ճապոնիայի Հակոնե բնակավայրի Յունեսուն սպա կենտրոնը հաճախորդներին առաջարկում է տարբեր տեսակի հաճելի հեղուկների մեջ լոգանք ընդունել այդ թվում՝ գինու, շոկոլադի, կանաչ թեյի, սակեի և սուրճի:

 2  Սուրճի առևտուրն ամենախոշորն է աշխարհում՝ նավթից հետո:

 1  Սուրճը իրականում միրգ է, իսկ սուրճի հատիկները հատապտուղների կորիզներն են: Այս հատապտուղներին հաճախ սուրճի կեռաս են անվանում և դրանք կարելի է ուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել