Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհեց, որ կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ տարի է մի մարդ իրեն և Գիտությունների պետական կոմիտեի նախագահին հասցնում է ամենավերջին վիրավորանքները, հայհոյում:

«Բազմաթիվ անգամներ դիմել ենք Ոստիկանությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն: Բայց վերջերս նա նաև դարձել է ագրեսիվ... Անհասկանալի է, որ եթե կան համապատասխան օրենքներ, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում»,- ասաց նա:

Նշենք, որ ամեն հինգշաբթի Կառավարության շենքի առաջ Ռադիկ Մարտիրոսյանից իր դժգոհությունն է հայտնում մի քաղաքացի, ով պնդում է, որ կարող է ապացուցել, որ օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ-ն) կարող է 100%-ից ավելին լինել, սակայն գիտական ոլորտում իրեն դա թույլ չեն տալիս ու չեն լսում իր բացահայտման մասին:

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ մարդու պատիվն արժանապատվությունը վերականգնելու համար մարդը պետք է դիմի դատարան:

«Եթե մարդը միջոց չի ձեռնարկում, ի՞նչ պետք է անենք մենք, իսկ միջոցը դատարան դիմելն է, որովհետև հստակ սահմանված են այն հիմքերը, որ անձը կարող է դիմել դատարան, ընդ որում՝ որպես քաղաքացիական պաշտպանության միջոց»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել