Քանի որ սկսվել է պահածոների փակման սեզոնը, ուզում եմ խորհրդի տեսքով ինֆորմացիա տալ մեր հայ կանանց:Պահածոյի համար կափարիչներ գնելիս եղեք շատ ուշադիր,որ ձեր չարչարանքը և ֆինանսական ծախսերը ջուրը չգցեք: Ստորև ներկայացնում եմ նկարները և նկարներով կբացատրեմ: Նորմալ կափարիչի հաստությունը պիտի լինի 0.19-0.21 մմ: Մեր որոշ գործարարներ, էժան վաճառենլու նպատակով ներմուծում են արտասահմանից 0.16 մմ հարստությամբ կափարիչներ,և որպեսզի սպառողը չզգա՝ կափարիչի վրա շտամպով կրկնակի օղակ են անում՝ ամուր լինելու իմիտացիայի համար: Բացի դա լաքապատումը կատարված է շատ անորակ լաքով, փակելուց հետո քայքայվում է և կափարիչը սկսվում է ժանգոտվել: Ներկայացրածս նկարի մեջ պարզ երևում է: Մի խոսքով հարգելի կանայք,եթե կափարիչ եք գնում,մի ափսոսացեք 5 դրամը,գնեք տեղականը դրանով և ապահով կլինեք և մեր արտադրողներին կօգնեք:

Հ.Գ նկարները միտումնավոր հետևի մասից չեմ արել,որ չասեն ինչ- որ մեկին գովազդում եմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել