Հաճախ զարմանում եմ այն լրատվամիջոցների վրա, ովքեր լուրջ են ընդունում ադրբեջանական լրատավական կայքերի թողարկած ապատեղեկատվությունը և ակամայից ընկնում են կառավարելի տեղեկատվական հոսքերի մեջ և այդպիսով ադրբեջանցիների ջրաղացին ջուր են լցնում: Ադրբեջանում չի եղել ու չի լինի անկախ մամուլ, այն բացառապես կառավարելի է և աշխատում է բացառապես հայկական տեղեկատվական շուկայի համար: Այն ինչ տրամադրվում է ադրբեջանական մամուլի կողմից, դրանք լուրեր չեն, դրանք ՙբադիկներ՚ են: Հայկական հաղթանակի շարունակակությունը ապահովելու համար անհրաժեշտ է համագործակցված աշխատել, ճշտել տեղեկատվությունը մինչև վերջ, քանի որ մամուլը և հանրային կապերը մի քանի տեխնոլոգիաների միաձուլում է, որը հիմնված է ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվության վրա: Արցախյան հիմնախնդրի լուսաբանումը նուրբ գործ է, պետք չէ շտապել, չէ որ այն առնչվում է, ոչ թե ինչ որ բարեփոխման կամ օրենքի փոփոխությունների փաթեթին, այլ մի անբողջ երկրի ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական և վերջապես տեղեկատվական անվտանգությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել