Tert.am-ը գրում է.

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ գնահատում է ոչ բավարար:

«Բնակլիմայական պայմաններն իրենց գործն արեցին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ Հայաստանն իր ունեցած հնարավորությունների 50-55 տոկոսն է օգտագործում:

Հրաչ Բերբերյանը գտնում է, որ մշակվող հացազգիների հողատարածքների առումով այսօր մի փոքր դրական տեղաշարժ կա, սակայն կարտոֆիլի ցանքատարածություններն անցյալ տարվա համեմատ 1500 հեկտարով պակասել են: «Ճիշտ չէ գյուղատնտեսությունը գնահատել միայն հացազգիներով, այո, դրանք ավելացել են, սակայն մենք ունենք ավելի թանկարժեք կուլտուրաների խնդիր, որը պետք է լուծենք»,- ասաց նա և նկատեց, որ անցյալ տարվա համեմատ` այս տարի շատ լավ վիճակում էր լոլիկի բերքը:

Բերբերյանը նշեց, որ պետք է ավելացնել ծիրանենիների այգիները, քանի որ լավ արտահանման հնարավորություններ կան:

«Այստեղ ոռոգման համակարգի թերությունները կա, ջրամբարներում ջուր չկա, ինչը վատ աշխատանքի արդյունք է և բնակլիմայական պայմանների հետ ոչ մի կապ չունի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել