Կան չէ՞ մարդիկ, որ ո՛չ նպատակ ունեն, ո՛չ ձգտում ու ո՛չ էլ առհասարակ ինչ-որ բան անելու կամ փոխելու ցանկություն...... ա՜յ նայեք մեր Ռիժիկին ու ամաչեք  ցանկալի "թիրախին" հասնելու համար իրանից ընդամենը համառությունա պահանջվում! կատուն չի մտածում էն մասին, որ թիթեռներին կարողա չհասնի... ուղղակի անընդհատ փորձումա բռնել, ընկնումա ներքև, նորիցա բարձրանում, նորիցա փորձում ու էտպես շարունակ... մինչև ի վերջո ՍՏԱՑՎՈՒՄԱ!!!.... իսկ հիմա մարդկանց մեջ նայենք... գործը դեռ չսկսած մտածում են. "բա որ չստացվի?", "բա որ չկարենամ?" "բա որ...  " ...... Մարդկանց պարագայում մենակ համառությամբ ու քրտնաջան աշխատանքով գործը գլուխ չի գա, պետքա նաև մի շաաատ կարևոր հանգամանք ևս! ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ!!!! ախր, դա էնքա՜ն հեշտա..... ուղղակի ուղեղից հանում եք ժխտական հիմքով բառերը ու հրաժարվում եք ժխտական հիմքով մարդկանցից!!! )))) էտքան շուտ մի՛ կոտրվեք.... ձեր "թևերը գետնի վրա թափ մի՛ տվեք".... պատրաստվե՛ք թռիչքի.... ձգտե՛ք վերև բարձրանալ.... մի խոսքով........................ մի քիչ կատու եղեք բարի գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել