Tert.am-ը գրում է.

Եթե ոչ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան գալու, ապա «Սեպտեմբերի 3»-ի (Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին հայտարարության) առիթով բողոքիակցիաները Հայաստանում կարվեն, այս մասին Tert.am–ին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,ի պատասխան հարցի, թե, փաստորեն, Մեդվեդևի չգալով, ի դերև են ելնում իրենց նախատեսված ակցիաները:

«Մենք սեպտեմբերի 5-ին նախատեսում ենք ակցիաներ, քանի որ սեպտեմբերի սկիզբը խորհրդանշական նշանակություն ունի»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Գնահատելով Հայաստանի անցած մեկ տարվա ճանապարհը՝ «Սեպտեմբեր 3-ից» հետո, Արթուր Սաքունցը նկատեց, թե «հետընթացի տարի էր Հայաստանի համար բոլոր բնագավառներում, քանի որ Հայաստանը ոչ միայն կորցրեց զարգանալու հնարավորությունները, այլ Հայաստանը ավելի ձևավորվեց որպես Կրեմլի կամակատար երկիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել