Այսօր Հայաստանում եւս մեծ շուքով սեպտեմբերի մեկ են նշում՝ որպես Գիտելիքի օր եւ դպրոցամուտ: Իրականում Գիտելիքի օրը միայն սեպտեմբերի 1-ով չպետք է սահմանափակվի: Յուրաքանչյուր նորմալ մարդ ողջ կյանքում պետք է ինքնակրթվի, մի բան, որից հեռու են մեր մի շարք իշխանավորներ: Ճիշտ է, շատերը գիտությունների թեկնածուի աստիճան ունեն, բայց հո գիտե՞նք, թե, մեղմ ասած, ինչ նեղ է նրանց մտահորիզոնը, ոմանք երեւի ծայրից ծայր հայերենի այբուբենը չեն կարող անգիր ասել: 
Այսօր երեխաներին դպրոցներում փորձում են համոզել, թե պետք է լավ սովորել, որ լավ աշխատանք ունենալ, լավ քաղաքացի լինել եւ այլն: Բայց ինչպե՞ս երեխան հավատա ծնողին կամ կրթություն քարոզող ուսուցչին, երբ տեսնում է, որ իրենց հարեւան, ասենք, Վալոդը, առանց համալասարանական կրթության էլ բիզնեսներ ունի, շքեղ հագնվում է ու լավ մեքենա քշում: Ու մի բան էլ, ԱԺ պատգամավորների ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ինքնակենսագրության մեջ մի քանի տարիներ բացակայում են, այդ մասին «պատմությունը լռում» է, բայց գոնե քչերին է հայտնի , թե ինչով են զբաղված եղել այդ մարդիկ «հեղափոխությունից» առաջ ու ինչու այդ западло-ն չէր կարող տեղ գտնել նրանց կենսագրականներում: Դա, իհարկե ուրիշ օպերայից է: Փաստն այն է, որ այսօր կրթություն ասելով, կրթված չեն դառնում, ոչ էլ իբրեւ PR- ակցիա անվճար պայուսակ բաժանելով՝ բարեգործ ու հարգարժան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել