Ինչպես գիտեք, օրերս Կալիֆորնիա նահանգի կոնգրեսը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, իսկ այսօր էլ արդեն Հայկական Ժամանակը՝ հղում անելով ԱԳՆ-ի իր աղբյուրների վրա, գրում է, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ հետագայում Արցախյան նոր պատերազմը կանխարգելելու համար, որն ըստ ՀԺ-ի, Ալիևը կսկսի հենց ստանա Պուտինի համաձայնությունը:

Իհարկե, կարելի է ՀԺ-ի այս ոդվածին վերաբերվել, ինչպես նույն թերթի կողմից Հայաստան ներթափանցած թալիբների մասին հոդվածին, բայց մի պահ ենթադրենք, որ թերթն իրոք ունի աղբյուրներ, որոնք իրոք նման տեղեկատվական արտաոսք են տվել, առավել ևս, որ կա որոշակի տրամաբանություն նրանում, որ ԱՄՆ-ը կարող է մոտ ապագայում սկսի առնվազն նահանգների մակարդաակով ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Տրամաբանությունը սկայան ճիշտ հակառկա նպատակներում է: ԱՄՆ-ը եթե անի նման բան, ապա բացառապես մեկ նպատակով՝ Ադրբեջանին սադրել, որ պատերազմ սկսի՝ վախենալով, որ կսկսվի Արցախի անկախության ճանաչման միջազգային շքերթ, որը հնարավոր կլինի կանխել միայն կայծակնային պատերազմով: Անհեթհեթություն է պնդումը, որ մոտ ապագայում Ռուսաստանը գոնե հիպթետիկ կարող է թույլ տալ կամ անգամ հանդուրժել լայյնամասշտաբ պատերազմի վերսկսում իր համար առանցքային նշանակություն ունեցող մեր տարածաշրջանում, այնպես որ, միանգամից դեն նետեք անգամ մտքերը նման հավանականության մասին:

Հիշե՛ք, ՄԻԱԿ երկիրը, որի շահերից բխում է անկայունություն Եվրասիական մայրցամաքի գրեթե ողջ տարածքով, դա ԱՄՆ է: Ասեմ ավելին, եթե նայենք, ապա կտեսնենք, որ 2001 թվականից ի վեր, անկայունության ԲՈԼՈՐ օջախներում այդ անկայունության գլխավոր ճարտարապետը եղել են հենց Միացյալ Նահանգները ու մենք ոչ մի բանով բացառություն չենք, դե իսկ սցենարն էլ արդեն նկարագրեցի. ստեղծվում է ռիսկ Ալիևի համար, որ Արցախը կարող է ճանաչվել, իսկ քանի որ Ալիևի իշխանության հարատևությունն ուղղակիորեն կախված է գոնե ստատուս քվոյի պահպանումից, նա արդեն ստիպված կլինի վաբանկ գնալ, որովհետև Արցախի վերջնական կորուստը, որը արդեն կկարձանագրվի նաև դե յուր է, վերջ կդնի նավթային սուլթանի իշխանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել