2 ընկերություններ ունեն իրենց ներկայացուցչությունները: Մի ընկերության ներկայացուցչությունից բոլորը դժգոհում էին, իսկ մյուսին շատ էին սիրում: 

Անկեղծ ասած հետաքրքիր էր, թե ինչու: Երբ իմացա, ապշել էի, քանի որ, այն ներկայացուցչությունը, որից գոհ էին աշխատակիցները, ավելի շատ գործ էր տալիս և պահանջում: Պատասխանը հետևյալն էր` այս ընկերության ներկայացուցիչները, ամեն անգամ աշխատանքից հետո բոլորից անհատական շնորհակալություն էին հայտնում և սեղմում աշխատակիցների ձեռքը: 

Մարդիկ սիրում են գնահատված լինել, ինչն ամենակարևորն է աշխատավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել