Փղին որսացել են Զիմբաբվեյում և տեղափոխել ԱՄՆ-ը`վաճառելով տեղական կրկեսներից մեկին: Նա երկար տարիներ շարունակ ենթարկվում էր ծանր տանջանքների և վարժեցումների: Ի վերջո 1994 թվ. 20 տարի անազատության մեջ գտնվելով`Տայկը որոշում է փախչել: Այդ ամենը տեղի էր ունեցել Գոնոլուլույում: Կոտրելով պատնեշները` փիղը սկսել էր հետապնդել վարժեցողներին, ծաղրածուներին և դուրս եկել քաղաքի փողոցները:
Ոստիկանությունը փիղ Տայկի վրա կրակել էր 86 անգամ, ինչի հետևանքով փիղը մահանում էր շուրջ երկու ժամ:
Եթե ձեզ մյուս անգամ ասեն, որ կենդանիները սիրում են աշխատել կրկեսում, հիշեք այս լուսանկարը: Որքան սարսափ, ցավ կա այս աչքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել