Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո. Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները: Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր: Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի:

Զորահրամանատրը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է.

- Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ:
Շաղ տուր վաստակած ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է:
Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել