Թագավորական ընտանիքում ծնված լինելը որոշակի առավելություններ է երաշխավորում, որոնք չունեն մյուսները:  Ծնվելով թագավորական ընտանիքում` լավագույն կրթությունն ես ստանում, բժշկական լավագույն խնամքը, լավագույն հագուստը կրում ու լավագույն ուտելիքը վայելում, որոնք բոլորը կարելի է ձեռք բերել գումարով: Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում երաշխավորված չես հանգիստ մահ ունենալ:

 4  Շոտլանդիայի Ջեյմս երկրորդ արքան

01

Գլասգոյի համալսարանը հիմնադրած Ջեյմս երկրորդ արքան Շոտլանդիան կառավարել է 23 տարի` 1437-1460թթ.-ին: Նրա կառավարման տարիներն, ընդհանուր առմամբ, բարենպաստ են եղել Շոտլանդիիայի համար, ու նա մեծ ժողովրդականություն էր վայելում, սակայն դրա  հետ մեկ տեղ նա ոչնչացնում էր բոլոր նրանց, ովքեր կկանգնեին իր ճանապարհին: Չնայած Շոտլանդիայի պատերազմն ավարտվեց 15-րդ դարում, այնուամենայնիվ սահմանային որոշ տարածքներ դեռևս բրիտանական տիրապետության տակ էին: Այդ տարածքներից մեկն էր Ռոքսբուրգի ամրոցը: Ջեյմս երկրորդը կարծում էր, որ կկարողանա այն գրավել, երբ անգլիացիների ուժերրը թուլանան Վարդերի պատերազմի հետևանքով: Սակայն սա մահացու սխալ էր, որ արքան թույլ տվեց:
Պաշարման ժամանակ Ջեյմսը սպանվեց թնդանոթից : Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա սրա մեջ, քանի որ թնդանոթները հենց դրա համար են նախատեսված, սակայն բանը նրանում է, որ դա հենց իր թնդանոթն էր:
Ջեյմս երկրորդը թնդանոթների սիրահար էր, նա դրանք ներկրում էր Ֆլանդերսից ու սիրում էր հետևել դրանց աշխատանքին: Այդ օրը, սակայն, նա կանգնած էր թնդանոթի մոտ, երբ կրակ բացելու փոխարեն այն պայթեց ու թագավորը տեղում զոհվեց:

 3  Հունաստանի Ալեքսանդր արքան

04

Ալեքսանդր արքան կառավարել է Հունաստանը 20-րդ դարում: Նա ընդամենը 3 կարճ տարի հասցրեց կառավարել`  մինչև 27 տարեկանում մահացավ կապիկի կծելու հետևանքով:
Մի օր Ալեքսանդրը զբոսնում էր իր շան հետ, երբ նրա շունն  ու պալատում ապրող կապիկներից մեկը սկսեցին կռվել: Ալեքսանդրը փորձեց կենդանիներին բաժանել ու մակականերից մեկը կծեց նրան: Վերքը լորջ չհամարեցին, այն մաքրվեց ու վիրակապ դրվեց, իսկ արքան խնդրեց, որ ամեն ինչ մոռացվի:
Սակայն ինչպես պարզվում է, վերքը լավ չէր մաքրվել ու հենց այդ նույն օրը արքայի ոտքը վարակ ստացավ: Նրա կյանքը թերևս կարելի էր փրկել, եթե նրա բժիշկներից մեկը անդամահատեր նրա ոտքը, սակայն նրանցից ոչ ոք չհամարձակվեց դա անել ու բուժման նրանց օգտագործած և ոչ մի մեթոդ չփրկեց արքային: Երեք շաբաթ պայքարելուց հետո` ի վերջո 1920թ.-ի հոկտեբեր 25-ին, Ալեքսանդրը մահացավ:

 2  Բավարիայի Լյուդվիգ երկրորդ արքան

06

Լյուդվիգ արքան հայտնի է որպես «Խելագգար արքա», սակայն իրականում նա այնքան էլ արժանի չէր այդպես կոչվելու: Նա պարզապես արհամարհում էր քաղաքականությունը հանուն արվեստի: Նա քիչ էր անհանգստանում երկրի կառավարման խնդիրներով, նույնիսկ այն ժանանակ, երբ Բավարիան հպատակեցվում էր Պրուսիայի կողմից: Նա միայն մտահոգվում էր գեղեցիիկ ու ճոխ դղյակների կառուցման համար, որտեղ իր համար կնվագեին իր սիրած կոմպոզիտորները: Նա հատկապես տարված էր Ռիչարդ Վագների երաժշտությամբ:
Իր էքստրավագանդ ցանկություններն իրականացնելու համար Լյուդվիգը մեծ քանակությամբ պարտք էր վերցնւմ օտարերկրյա բանկերից: Երբ նրանք սպառնում էին նրա ձեռքից խլել իր ունեցվածքը նա պարզապես արհամարհում էր` հույս ունենալով, որ ի վերջո նրանք չեն անհանգստացնի իրեն: Նրա այս քայլերի հետևանքով 1886թ.-ին կառավարությունը թագավորին խելագար համարեց: Նրան պետք է փակեին Ստարնբերգ լճի մոտ գտնվող Բերգ պալատում, սակայն ընդամենը մի քանի օր անց նա անհայտ պատճառներով մահացավ: Ու մինչ այժմ հայտնի չէ, թե ինչն էր նրա մահվան պատճառը: Թագավորը դուրս էր եկել իր բժշկի հետ զբոսանքի, ով հայտարարել էր, որ վերջինս խելագար է: Մի քանի  ժամ հետո երկու տղամարդկանց մահացած գտան: Վարկածներ կան, որ թագավորը նախ սպանել է բժշկին այնուհետև ինքնասպան եղել:

 1  Նավարեյի արքա Կառլոս երկրորդ

10

Կառլոս երկրորդ արքան, ով կառավարում էր Նավարե թագավորությունը 1343-1387թթ հնարավորություն էր փնտրում իր շահերի համար օգտագործել Անգլիայի ու Ֆրանսիայի միջև հարյուրամյա պատերազմը: Նա հաճախ փոխում էր դաշնակիցներին իր շահերի համար: Բազմաթիվ աղբյուրներ են անդրադարձել նրա մահվանը: Սակայն ամենաշատը թերևս նշվում է 18-րդ դարի անգլիացի գրող ֆրանիս Բլանգթոնի անդրադարձը: Համաձայն նրա, Կառլոսը չափազանց հիվանդ էր ու նրա բժիշկը կարգադրում է նրան ամբողջությամբ` վզից մինչև ոտքերի մատները, փաթաթել օղու մեջ թաթախված սպիտակեղենով:
Բժշկի օգնականներից մեկը, ով ցանկաննում էր, որ կարված սպիտակեղենը կիպ և կոկիկ լինի` ցանակնալով հանկարծակի վնասել արքային մկրատի փոխարեն որոշում է թելերի մնացորդը մոմով այրել, և քանի որ կտորն ամբողջությամբ օղով էր թաթախված` մոմի կրակից այն բռնկվում է ու արքան այրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել