Tert.am-ը գրում է.

Դիվանագիտությունը պետք է իր խոսքն ասի այն հարցի շուրջ, թե Հայաստանի ներկայացուցիչը պետք է ներկա լիներ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. «Հաշվի առնելով, որ այս ընթացքում ժամանակ առ ժամանակ երկխոսություն է սկսվում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև և հաշվի առնելով այն, որ իրավիճակը մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում միանշանակ չէ, նույնիսկ կասեմ՝ չափազանց բարդ է, հաշվի առնելով այդ ամենը դիվանագիտությունը պետք է իր խոսքն ասի: Այն, որ իհարկե, երկրի ղեկավարի մակարդակով չէ այդ քաղաքավարության ժեստը՝ այցելությունը, չնայած Էրդողանը հրավիրել էր նախագահ Սերժ Սարգսյանին, միանգամայն համահունչ է այն մոտեցմանը, որ որքան էլ մենք լուրջ վերապահումներ ունենանք Թուրքիայի ներկայիս ղեկավարի ՝ Էրդողանի քաղաքականության նկատմամբ, այնուամենայնիվ, դիվանագիտությունը մնում է դիվանագիտություն: Եվ մենք հարևան երկրներ ենք, ունենք անցյալն իմաստավորելու և ուղղորդելու, առերեսման կարիք՝ սեփական պատմության հետ, բայց այդ խնդիրը կարող ենք և պետք է լուծենք շփումների միջոցով, այլ ոչ թե, միայն թեկուզ 100 տոկոսով արդարացի ու հիմնավոր, պահանջները բարձրաձայնելով»:

ՀՔՄ նախագահը հայտարարեց, որ ստեղծված պայմաններում, երբ Թուրքիան չի հրաժարվում ներտարածաշրջանային խնդիրների ու, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նկատմամբ ոչ միայն կոշտ, այլև կողմնակալ մոտեցումներից , ՀՀ նախագահի մակարդակով քաղաքավարական այցը ճիշտ չէր լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել