1971թվ Ֆիլիպինների պետական ծառայող Մանուել Էլիզալդեն ճանապարհորդում էր Մինդանաո կղզում և հայտնաբերում հետամնած Տադասայի ցեղը, որը գտնվում էր նախնադարյան հասարակության զարգացման մակարդակում: Էլիզալդեն շտապ պատմեց ամբողջ աշխարհին այդ լուրը և դարձավ տվյալ ցեղի հիմնական մասնագետը: Բոլոր գիտական ճանապարհորդությունները դեպի Տադասայի ցեղի բնակավայրը իրականացվում էր պաշտոնատարի խիստ վերահսկողության ներքո:
Տվյալ ցեղը ապրում էր ամենապարզունակ կենցաղային պայմաններում: Զբաղվում էր հատիկահավաքությամբ, կենդանիների որսով: Տադասացիները չգիտեին, թե ինչ է խանդը, թշնամանքը` ապրելով ջունգլիների քարանձավներում:
Նույնիսկ նկարահանվել էր վավերագրական տեսաֆիլմ, ստեղծվել էր Տասադայի ցեղի հիմնադրամը և ամբողջ աշխարհով միլիոնարով մարդիկ, հարուստներ ներդնում էին մեծ գումարներ ցեղի հետագա զարգացման համար:
Սակայն տվյալ կղզի հասնելու համար ճանապարհը փակ էր, քանի որ Ֆիլիպիններում իշխում էր բռնապետ Մարկոսը: Մի քանի անձ, ովքեր կարողացել էին մտնել տվյալ բնակավայրը, տեղեկություն են տարածել, որ ցեղի բնակիչները ուտում էին ժամանակակից կերակուր և ծխում: Բայց այդ լուրը ուշադրության չարժանացավ և Տադասան ցեղի մասին մոռացվեց:
15 տարի անց երկրում բռնապետական կարգերը փոխարինվեցին ժողովրդավարական համակարգով: Ճանապարհը բացվեց դեպի Մինդանաո կղզին, սակայն ոչ մեկ չհիշեց տադասացիներին: Որոշ ժամանակ անց մարդաբան Օսվալդ Իտենը որոշեց ուսումնասիրել տադասացիներին, բնակավայրը, սովորույթները, մարդաբանական կազմը: Կտրելով երկար ճանապարհ` նա չհայտնաբերեց ոչ մի հետք, ոչ մի բնակավայր, ոչ մի մարդու: Տադասացիները անհետացել էին: Տվյալ վայրից ոչ հեռու նա հանդիպեց տեղացի տուզեմցիներին, որոնք կրում էին ժամանակակից զգեստ և ապրում ժամանակին համահունչ: Նրանք շատ նման էին այն տադասացիներին, որոնք պատկերված էին լուսանկարներում: Երբ իրենց հարցրեցին հետամնած ցեղի անհետացման մասին, նրանք պատմեցին, որ այն երբեք չի եղել: Իրականում 15 տարի առաջ նրանց վարձատրել են և պարտադրել բնակվել քարանձավներում, ապրել նախնադարյան ցեղի նման և ստել ամբողջ աշխարհին: Իսկ արդեն,երբ իշխանությունը փոխվեց, էլ իմաստ չկար ստելու:
Ինչ եք կարծում, այն ամողջ գումարը, որը գտնվում էր Տասադացիների հիմնադրամում ուր էր անհետացել... Այն գտնվում էր գլխավոր հեղինակի ձեռքում`Մանուել Էլիզալդենի մոտ, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր Կոստա-Ռիկա և վայելում էր ժամանակակից կյանքի բոլոր հաճույքները` հորինված նախնադարյան ցեղի շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել