Կանայք...աշխարհի ամենագեղեցիկ, հեքիաթային, առեղծվածային ու անկանխատեսելի էակները: Կանայք, ում համար մենք ապրում ու ստեղծագործում ենք, պայքարում ու հաղթում, ում մենք նվիրում ենք մեր բոլոր երգերն ու բանաստեղծությունները, հաղթանակներն ու ձեռքբերումերը:

Երբ նրանք քնում են մեր վերնաշապիկներով, այքան ծիծաղելի տեսք ունեն, բայց և այնքան գրավիչ են, որ անհնար է չգրկել ու կրծքիդ չսեղմել նրանց:

Նրանք սիրում են, երբ իրենց համբուրում ենք առանց բառերի:

Հանդիպումից առաջ պատրաստվում են երկար ժամերով, անպայման ուշանում, բայց մեր բարկացած հայացքին այնպիսի մանկանան անկեղծությամբ են պատասխանում ` «տեսա՞ր, այսօր քիչ ուշացա», որ մոռանում ես անգամ, թե մի պահ բարկացել էիր: 


Նրանք  սիրում են, երբ մենք նրանց մասին հոգ ենք տանում, երբ մի փոքր քամու դեպքում նրանց ենք առաջարկում մեր վերարկուն, և չնայած, որ մերժում են այն հագնել,  դու պնդում ես ու այնուամենայնիվ ծածկում նրա ուսերը: Այո, կանայք սիրում են իրենց մերժումին հակառակ արված գործողություններ, դե ինչ արած, անկանախատեսելի են այս էակները:

Նրանք սիրում են մեզ հարցնել` ինչ գույն քսել եղունգները, շատ լավ իմանալով, որ մեզ համար մեկ է, մենք  հազվադեպ ենք նկատում կարմիր էին նրա եղունգները, թե վարդագույն, բայց միևնույն է սիրում են, երբ պատասխանում ենք:

Նրանք անչափ շատ են սիրում մեզ խանութներով «քարշ տալ» ու ամեն մի շորիկը փորձելուց հարյուր անգամ մեր կարծիքն հարցնել: Դա մեզ համար անտանելի տանջանք է, բայց միթե նրա աչքերի փայլը այդ տանջանքին չարժե, միթե հրաշալի չէ, որ նրա համար միևնույն չի մեր կարծիքը, չէ՞ որ նրանք մեզ ու միայն մեզ  համար են գեղեցկանում:

Նրանք պարզապես խենթանում են, երբ մենք նրանց ձեռքերի վրա ենք տանում, և չնայած ամեն անգամ այդ փոքրիկ սկանդալիստները գոռում են` «իջեցրու, իջեցրու, ախր ես ծանր եմ», բայց գիտեք, թե ինչ աննկարագրելի երջանկություն է, երբ դուք շարունակում եք նրան ձեռքերի վրա տանել:

Նրանք սիրում են հիշել բոլոր մանրուքները, միշտ հիշում են մեր հանդիպման 147-րդ օրը, 5 -րդ ամիսը: Նրանք միշտ ուզում են, որ վեճից 5 րեպե հետո դու վերադառնաս ու ամեն ինչ մոռացած գրկես նրան. ճիշտ է երբեք դա չեն խոստովանում, բայց միշտ էլ ուզում են:

Նրանք սիրում են սարսափ ֆիլմերը մեզ հետ նայել, որ վախեցնող տեսարանի ժամանակ գրկեն մեզ ու մենք համբուրենք նրանց գլուխը:

Նրանք սիրում են ամեն ինչ մեզ հետ անել, սիրում են, երբ օգնում ենք նրանց տան գործերում:

Շատ են սիրում մեզ հետ միասին լոգանք ընդունել, ճիշտ է շատ հաճախ ամաչում են դրա մասին բարձրաձայնել:

Երբ նրանք տանը միայնակ են, լոգանքից հետո սիրում են ներքնաշորով տան մեջ քայլել, թաց մազերով տարբեր սանրվածքներ փորձել հայելու առաջ, երգել սանրը բարձրախոս երևակայելով, մեր խենթուկները...

Նրանք երբեմն չեն պատասխանում մեր զանգերին, հետո ասելով, թե չեն լսել կամ չեն տեսել, բայց հավատացեք միշտ էլ տեսնում են ու լսում, պարզապես այդպես են ուզում անել այդ պահին: Չհարցնեք` ինչու, նրանք էլ պատասխան չունեն այդ հարցին:

Նրանք գիտեն, որ մենք առանց իրենց կյանք չունենք, և նրանք չեն սխալվում: մեր կյանքի իմաստներ, մենք ձեզ սիրում ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել