Մի անգամ Ֆրանսուա Ռաբլենը չուներ գումար և միջոցներ, որպեսզի Լիոնից շտապ մեկներ Փարիզ: Երկար մտածելուց հետո նա պատրաստել էր երեք տոպրակ հետևյալ գրություններով. 1`Թույն թագավորի համար, 2`Թույն թագուհու համար, 3`Թույն դոֆինի համար և թողել էր հյուրանոցային համարում: Իմանալով այդ մասին` հյուրանոցի տնօրենը տեղեկացրել էր պետական մարմիններին: Ոստիկանությունը մի անգամից ձեռբակալել էր Ռաբլենին և շտապ տեղափոխել Փարիզ թագավոր Ֆրանցիսկ 1 մոտ, որպեսզի ինքը որոշի գրողի հետագա ճակատագիրը: Պարզվեց, որ տոպրակներում եղել էր շաքար, որը Ռաբլեն մի բաժակ ջրով խմեց: Ապա գրողը պատմեց իր պատմությունը թագավորին, ինչը և դարձավ թագավորի և գրողի ընկերության սկիզբը և դրդապատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել