Մարդկային պատմության ընթացքի արագացումը մեր օրերում արդեն հանգեցնում է նրան, որ շարքային մարդը, դուրս մղվելով ավանդույթի ուժով պաշտպանվող ընդհանուր արժեհամակարգային տարածքից, միայնակ հայտնվում է հոգևոր ու բարոյական արժեքներից զուրկ, հետևաբար նաև ինքնին անիմաստ կյանքի շրջապտույտում: Այս վիճակը քայքայիչ ազդեցություն է գործում թե անհատի, թե հասարակության վրա, քանի որ էապես նեղացնում է մարդկային կենսական պահանջմունքների շրջանակը՝ դրանցից զատում-հեռացնում է հոգևոր հիմնատարրերը, թողնելով միայն նյութական-կենսաբանական կարիքները բավարարելու համար պահանջվող որակներն ու մղումները: Զրկվելով հոգևորի ու ավանդականի պաշտպանիչ ու, միաժամանակ առաջընթացի մղող ներուժից, մարդն անասնանում է, վարժվում է սեփական կղանքի մեջ ապրելու մտքին, անգամ սկսում է սիրել այդպիսի կենսակերպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել