Այս սկանդալի տխրահռչակ հերոսը, հետույք լիզող լակոտը նշանակվել է պետական տնտեսագիտական ԲՈՒՀի պրոռեկտո՞ր: պրոռեկտո՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ր: այդ ԲՈՒՀում նորմալ պորֆեսորական կազմ չի մնացել դիմակայի այս աբսուրդին: նորմալ ուսանողություն էլ չկա՞:

մնում է դիպլոմներս վառենք, ու մոռանաք, որ այսպիսի ԲՈՒՀ է եղել:

ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյան. «Սա պարգևատրում չէ» 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունն այն մասին, որ ինքը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր: Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իրեն պարգևատրում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տալու համար, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ, պարգևատրում չէր, քանի որ որևէ նման խնդիր դրված չի եղել, և այն լրատվական աղմուկը, որ եղավ իմ անձի շուրջ, ինձ համար անհասկանալի էր: Այո, ես ուսանողական կառույցի ղեկավարն եմ, այո, ուսանողները որոշակի խնդիրներ ունեցել են լրագրողների հետ և հրապարակավ ներողություն են խնդրել միջադեպի կապակցությամբ, բայց իմ անձը որևէ կապ չի ունեցել այդ ամենի հետ: Ես ունեմ մասնագիտություն և երկար տարիներ լավ սովորել եմ, աշխատել եմ բուհում, որտեղ իմ աշխատանքը գնահատվել է ոչ թե լրահոսային ձևակերպումների, այլ այն բոլոր աշխատանքների պատշաճ կատարման շնորհիվ, որ ես ստանձնել եմ այս տարիներին: Ես երկար տարիներ եղել եմ ռեկտորի խորհրդական, դասավանդում եմ Տնտեսագիտականում և չեմ կարծում, որ դա պարգևատրում է, որքան էլ դա փորձեք պարգևատրում համարել»: Մեր զրույցի ավարտին պրոռեկտորը հորդորեց չխառնվել նաև բուհի ինքնավարությանը և եզրափակեց. «Դա բացառապես բուհի որոշումն է և պետք չէ խառնվել բուհի ինքնավարության, կադրային քաղաքականության մեջ, ու լավ կլիներ, որ զերծ մնայինք պիտակավորումներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել