Գիգջա Էյնարսդոթիրը զբաղվում է պրոֆեսիոնալ  լուսանկարչությամբ: Այս իսլանդուհին սիրում է լուսանկարել իսլանդական ձիերին: Ձիերի հանդեպ տածած սերը դեռևս մանկությունից է սերում: Գիգջան մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ բազմաթիվ ձիեր են եղել: Լուսանկարիչը նշում է, որ ինքը հեշտությամբ է մերվում ձիերի հետ և մեծ սիրով է լուսանկարում նրանց: Ձիերի հետ շփման միջոցով տարբեր հիվանդություններ են բուժվում: Ձիաբուժությունը կամ հիպպոթերապիան որոշ չափով զարգացած է նաև Հայաստանում: Գիգջան իր անձնական փորձով է համոզվել, որ ձիերը դրական ու բուժիչ էներգիայի աղբյուր են հանդիսանում: Դե ինչ, դիտե՛ք այս լուսանկարները, և թող դրանք անսպառ դրական էներգիա փոխանցեն Ձեզ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել