Մարզահամերգային համալիրն անցավ ՊՆ ի բալանս, ինչպես ասում են՝ լավ է այսպես ավարտվեց: Այստեղ այլ հարց է ծագում՝ անկախությունից ի վեր մինչև այսօր մենք օգտագործում, վաճառում, քանդում ու տեղում անճաշակ բան ենք կառուցում հենց սովետական Հայստանի ստեղծածը, ըստ էության անկախ Հայաստանը չի կարողացել որևէ խոշորամասշտաբ ծրագիր իրականացնել, թերևս միայն ընթացքում գտնվող Հյուսիս-Հարավ մայրուղին, որի ավարտը դեռ չի էլ երևում: Իսկ մեր հարևաններ Վաստանն ու ադրբեջանը անճանաչելիորեն փոխվել են, այն ինչ անում ենք մենք, վրացիներն արդեն ունեն 5-6 տարի, այն ինչ կառուցում է ադրբեջանում, մենք դեռևս չունենք ու դժվար էլ ունենանք (խոսքս հիմնականում մարզական համալիրների մասին է): Մենք ոչ միայն դեռևս շարունակում ենք ՈՒՏԵԼ սովետից մնացածը, այլ չենք էլ ուզում խնամել այն: Մի տեսակ ամոթ է, ամոթը սկսվում է Մեղրիի և հայ-վրացական սահմանակետերից Հայաստան մտնելիս մեր ԱԽՊԵՐԱԿԱՆ մաքսավորների դեմքից, մինչև իսկ անմխիթար մայրուղիներ: Այնպիսի տպավորություն է, կարծես այս ամենի համար ոչ ոք պատասխան չի տալիս ու չկա մեկը ով պետք է զբաղվի այս հարցերով: Եթե ցանկանում եք զգալ ԻՍԿԱԿԱՆ ԱՄՈԹ՝ մեքենայով գնացեք դեպի Բավրայի անցակետ՝ ճանապարհ չկա, քանդված է ու ինչպես երևում է՝ պատասխանատու էլ չկա: 
Հ.Գ եթե կասեն փող չկա, ապա չհավատաք, փող կա, ուղղակի հայրենասեր ու պատվախնդիր ղեկավարների պակաս կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել