Մաշտոցի պուրակի աղմուկի մեջ ոնց որ թե աննկատ ա անցնում բանակում արձանագրված հերթական մահը, այս անգամ թոքաբորբից: Մինչդեռ էս խնդիրը կարծում եմ առնվազն, մեղմ ասած առնվազն պակաս կարեւոր չի, քան պուրակի կամ որեւէ այլ հարց: Ու էական չի, որ բանակի մահը ոչ թե սպանության, այլ թոքաբորբի հետեւանք ա: Բանն էն ա, որ երբ տարածաշրջանի ամենամարտունակ հռչակվող բանակում թոքաբորբից զինվոր ա մահանում, այսինքն զինվոր կարողա ա մահանալ թոքաբորբից, ջրծաղիկից, ուրեմն էդ բանակի մարտունակության մասին խոսակցություններն ինքնախաբեություն են, որովհետեւ ցանկացած ժամանակում, տվյալ ժամանակահատվածի հարաբերակցությամբ, մարտուակությունը էապես պայմանավորված է նաեւ բանակում բուժսպասարկման որակով: Երբ 21-րդ դարի բանակում կարող ա զինվորը ջրծաղիկից մահանալ կամ թոքաբորբից, ուրեմն մարտունակության մասին խոսելը ինքնախաբեություն ա, բայց հանցավոր ինքնախաբեություն, որին զոհ են գնում մեր զինվորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել